close
Մուտք
Ծածկագիր
Գրանցվել
Նկարագիր
Մոռացել եք ծածկագիրը
 
31.07.2010
Տնտեսական զարգացման անորոշ հեռանկարներ...

Տնտեսական զարգացման անորոշ հեռանկարներ
ԱՄՆ-ը դժվարությամբ է հաղթահարում ճգնաժամը


Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)` ԱՄՆ տնտեսության վերականգնման հեռանկարները շարունակում են մնալ «անորոշ»: Պահանջարկը դեռ ցածր է, իսկ գործազրկության մակարդակը ոչ մի կերպ չի ցանկանում կրճատվել: ԱՄՀ-ն չի բացառում ԱՄՆ-ի հիպոթեկային շուկայի կրկնակի անկումը, քանի որ իրադրության վատթարացման ռիսկերը դեռևս չափազանց բարձր են:

Նշենք, որ ԱՄՀ-ն ներկայացրել է ԱՄՆ տնտեսության հետճգնաժամային աճի նոր գնահատականները: Ի դեպ` փորձագետների եզրակացությունները հուսադրող չեն: Ըստ նոր կանխատեսման` ԱՄՆ իրական տնտեսական աճը 2010թ. ակնկալվում է ՀՆԱ-ի 3,3%-ի, իսկ 2011թ.` ՀՆԱ-ի 2,9%-ի չափով: ԱՄՀ-ի կարծիքով` ամերիկյան տնտեսությունը պետական զանգվածային աջակցության շնորհիվ հաղթահարում է 20-րդ դարի Մեծ դեպրեսիայից հետո ամենասուր ֆինանսական ճգանաժամը:

Սակայն, ըստ պատմական չափումների, «տնտեսական աճը դանդաղ է ընթանում», իսկ «հեռանկարները շարունակում են մնալ անորոշ»: Իբրև անորոշության գործոն` ԱՄՀ փորձագետները նշում են «մասնավոր սեկտորի թույլ պահանջարկը» և «գործազրկության մակարդակի միայն չափավոր կրճատումը` դեպրեսիայից հետո գրանցված ռեկորդային բարձունքներից»:

«Վերջին շուկայական ցնցումները, պայմանավորված Եվրոպայի սուվերեն պարտքային ճգնաժամով, հանգեցրել են ֆինանսական պայմանների որոշ խստացմանը` չնայած կապիտալի`  դեպի «անվտանգ նավահանգիստ» ներհոսքին, ինչն էլ ԱՄՆ-ում պետական պարտատոմսերի եկամտաբերության անկում է առաջացրել: Հեռանկարում ռիսկերը բարձր են և ուղղված են իրադրության վատթարացմանը»,- ասված է ԱՄՀ փաստաթղթում: Նշենք, որ կանխատեսման համար «ռիսկ» ընդունված է անվանել նաև իրադարձությունների` սպասվածից ավելի բարենպաստ զարգացման հնարավորությունը:

Ինչպես նշեցինք, փորձագետները չեն բացառում նաև «հիպոթեկային շուկայի կրկնակի անկումը» և «արտաքին ֆինանսական պայմանների վատթարացման դեպքում» դրսից բացասական հետևանքների «ներհոսքը»: Ինչ վերաբերում է ապագայի խնդիրներին, ապա ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս պետական պարտքը կայուն ուղու վրա դուրս բերել:   
ԱՄՀ գործադիր տնօրենները «մակրոտնտեսական գլխավոր խնդիր» են համարում ԱՄՆ պետպարտքի կայունացումը: Նրանք նախազգուշացրել են, որ «ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցության կայունացման համար ավելի խոշոր շտկում է հարկավոր, քան այն, ինչն ընկած է բյուջեի հիմքում»: Անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասով: Միաժամանակ, ըստ ԱՄՀ-ի, 2011թ. շտկումը պետք է ամրապնդվի միջնաժամկետ կայունացմանը հետևելու վճռականությամբ:

«Մակրոտնտեսական քաղաքականությունը մոտ հեռանկարում կշարունակի մնալ մեղմ»,- ասված է ԱՄՀ զեկույցում: Նկատի է առնվում, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են 2011 ֆինանսական տարում շարունակել օգտագործել աճի խթանման միջոցառումները, թեև արդեն ուսումնասիրվում են պակասուրդների կրճատման հետագա քայլերը: 

Նախորդ ֆինանսական տարում, որն ավարտվել է 2009թ. սեպտեմբերի 30-ին, պակասուրդը կազմել է $1,41 տրլն (ՀՆԱ-ի 9,9%-ը): Ընթացիկ ֆինանսական տարում, ըստ կանխատեսման, այն ավելի բարձր կլինի` $1,47 տրլն, ինչն աննախադեպ մեծություն է` սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից:

Նշենք, որ ծախսված յուրաքանչյուր դոլարի 41 ցենտը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Երկրի պետպարտքն արդեն հատել է ռեկորդային $13 տրլն-ի սահմանը:
www.cdaily.am

 

 

   Հետ


Փնտրել
  • Վարկային հաշվիչ
  • Վարկունակություն
  • Արտարժույթի փոխակերպիչ
Հաշվիչներ
ՀՀ ԿԲ փոխարժեք
$ USD 363.50 -0.98
£ GBP 558.55 -2.2
EUR 463.97 -5.48
ք RUB 11.81 -0.11
07-09-2010
Արտարժույթի շուկա NEW
 USD  EUR  RUB
Բանկ Առք Վաճ.
361.5 365.5
361 366
362 366
363.5 366
361 365
361.5 365.5
>>>>>                07.09.2010 / 15:30
 
 
ՀՀ ԿԲ տոկոսադրույքներ
Բանկային տոկոսադրույք 13.00 -
Ռեպո 7.25 0.25
Լոմբ. ռեպո 12.25 0.25
Ներգրավված միջոցներ 4.25 0.25
11-05-2010
Միջազգային ինդիկատորներ
Dow 10009.73 -140.92
NASDAQ 2119.97 -33.66
S&P 500 1048.92 -15.67
NIKKEI 9149.26 158.2
Hang Seng 20737.22 139.87
FTSE 100 5201.56 - -
DAX 5912.41 -38.76
Fed.funds rate,% 0.25 - -
ECB ref. rate,% 1 - -
BoE repo rate,% 0.5 - -
BoJ disc. rate,% 0.1 - -
LIBOR,% 6m USD 0.71 - -
EURIBOR, % 6M 1.14 -0.002
Նավթ, $/բրլ. 74.7 -0.47
Ոսկի, $/ունց. 1239.2 1.5
30-08-2010
Copyright © BANKER MEDIA LLC || 2010. All rights reserved.
 
Designed and developed by Smart Systems LLC