close
Մուտք
Ծածկագիր
Գրանցվել
Նկարագիր
Մոռացել եք ծածկագիրը
 
31.07.2010
Վերջ Moody`s-ի, Standard&Poor`s-ի և Fitch-ի մենաշնորհին...

Վերջ Moody՚s-ի, Standard&Poor՚s-ի և Fitch-ի մենաշնորհին
Հայտնվել է նրանց եվրոպական մրցակիցը` ֆրանսիական Coface-ը

Շուտով կավարտվի ամերիկյան վարկանշային գործակալությունների մենաշնորհը: Ֆրանսիական Coface ապահովագրողը մտադիր է մինչև տարեվերջ սկսել աշխատանքը` որպես առաջին միջազգային վարկանշային գործակալությունը Եվրոպայում: Եվրոպական մրցակիցն աշխատելու է այլ կերպ, քան Moody՚s-ը, Standard&Poor՚s-ը և Fitch-ը. վարկանիշների համար կվճարեն ոչ միայն ընկերությունները, այլև օգտագործողները:

Coface-ն արդեն հայց է ներկայացրել Արժեթղթերի վերահսկողության եվրոպական մարմնին (CESR - The Committee of European Securities Regulators)` եվրոպական տասը երկրում (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Չեխիա և Լեհաստան) իբրև վարկանշային գործակալություն աշխատելու թույլտվություն ստանալու համար:

«Այս քայլը նշանակում է, որ մենք հետևում ենք քաղաքական գործիչների այն պահանջներին, որոնք վերաբերում էին երեք խոշոր գործակալություններին այլընտրանք ստեղծելուն»,- ասել է Գերմանիայում Coface-ի ղեկավար Ֆրանց Միշելը: Քանի դեռ մեծ եռյակը հիմնականում ֆինանսական հաստատություններին է շնորհում վարկանիշներ, Coface-ը գնահատում է միայն ձեռնարկություններին:

Ինչպես Moody՚s-ը, Standard&Poor՚s-ը և Fitch-ը, այնպես էլ նրանց եվրոպական մրցակիցն օգտվում է տառային համակարգից` AAA-ից մինչև D: Նշենք, որ Coface-ը մտադիր է իր աշխատանքները` իբրև եվրոպական միջազգային վարկանշային գործակալություն, սկսել առաջիկա վեց ամսում:
www.cdaily.am

 

 

   Հետ


Փնտրել
  • Վարկային հաշվիչ
  • Վարկունակություն
  • Արտարժույթի փոխակերպիչ
Հաշվիչներ
ՀՀ ԿԲ փոխարժեք
$ USD 363.50 -0.98
£ GBP 558.55 -2.2
EUR 463.97 -5.48
ք RUB 11.81 -0.11
07-09-2010
Արտարժույթի շուկա NEW
 USD  EUR  RUB
Բանկ Առք Վաճ.
361.5 365.5
361 366
362 366
363.5 366
361 365
361.5 365.5
>>>>>                07.09.2010 / 15:30
 
 
ՀՀ ԿԲ տոկոսադրույքներ
Բանկային տոկոսադրույք 13.00 -
Ռեպո 7.25 0.25
Լոմբ. ռեպո 12.25 0.25
Ներգրավված միջոցներ 4.25 0.25
11-05-2010
Միջազգային ինդիկատորներ
Dow 10009.73 -140.92
NASDAQ 2119.97 -33.66
S&P 500 1048.92 -15.67
NIKKEI 9149.26 158.2
Hang Seng 20737.22 139.87
FTSE 100 5201.56 - -
DAX 5912.41 -38.76
Fed.funds rate,% 0.25 - -
ECB ref. rate,% 1 - -
BoE repo rate,% 0.5 - -
BoJ disc. rate,% 0.1 - -
LIBOR,% 6m USD 0.71 - -
EURIBOR, % 6M 1.14 -0.002
Նավթ, $/բրլ. 74.7 -0.47
Ոսկի, $/ունց. 1239.2 1.5
30-08-2010
Copyright © BANKER MEDIA LLC || 2010. All rights reserved.
 
Designed and developed by Smart Systems LLC