Երրորդ եռամսյակում Visa-ի զուտ շահույթը նվազել է մինչև 716 միլիոն դոլար
2009-2010թթ. երրորդ եռամսյակում Visa Inc. միջազգային վճարային համակարգի զուտ շահույթը նվազել է 1. Տոկոսով մինչև 716 միլիոն դոլար` համեմատած անցյալ տարվա 729 միլիոն դոլարի հետ:
Հաշվետու ժամանակահատվածում Visa-ի գործարքային հասույթը աճել է 25 տոկոսով և կազմել 2 միլիարդ դոլար, իսկ մեկ տարի առաջ այն կազմում էր 1.6 միլիարդ դոլար;
2009-2010թթ. երրորդ եռամսյակում ընկերության գործարքային ծախսերը հասել են 892 միլիոն դոլարի, ինչը 8.2 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 824 միլիոն դոլարից;
Visa Inc.-ը առաջարկում է վճարային գործարքների անցկացման ծառայություններ: Visa քարտերը ընդունվում են աշխարհի ավելի քան 150 երկրներում: Ընկերությունը կենտրոնական դեր է խաղում ինովացիոն վճարային գործիքների և տեխնոլոգիաների մշակման հարցում, որոնք կիրառվում են 21 հազար ֆինանսական կազմակերպություններում:
www.top.rbc.ru
|