Ուկրաինան ԱՄՀ-ից կստանա 15 միլիարդ դոլար
ԱՄՀ-ի տնօրինության խորհուրդը հաստատել է Ուկրաինայի վարկային աջակցման նոր ծրագիրը 15.51 միլիարդ դոլար արժողությամբ:
2.5 տարվա համար նախատեսված ծրագիրը ուղղվելու է երկրի բյուջետային պակասուրդի կրճատմանը և գազի բնագավառի բարեփոխմանը:
Համաձայն պայմանագրի պայմանների` մյուս տարի Ուկրաինան պետք է կրճատի բյուջեի պակասուրդը մինչև ՀՆԱ-ից 3.5 տոկոս և մինչև 2.5 տոկոս 2012թ-ին:
Համաձայնագիրը նաև նախատեսում է "Ուկրաինայի նավթագազ"-ի վերակառուցումը և բանկերի վերակապիտալիզացիա, ինչպես նաև հուսալի դրամա-վարկային քաղաքականության մշակում:
www.top.rbc.ru
|