close
Մուտք
Ծածկագիր
Գրանցվել
Նկարագիր
Մոռացել եք ծածկագիրը
 
30.07.2010
Էյչ-Էս-Բի-Սի-ն հնարավորություններ է ընձեռում Հայաստանյան աշխատաշուկայի զարգացմանը...

Էյչ-Էս-Բի-Սի-ն հնարավորություններ է ընձեռում Հայաստանյան աշխատաշուկայի զարգացմանը

30 հունիսի, 2010

Էյչ-Էս-Բի-Սի Բանկը Հայաստանյան բարձրագույն կրթության հաստատությունների (ԲԿՀ) ուսանողներին և շրջանավարտներին ընձեռում է համաշխարհային աշխատաշուկային համահունչ տաղանդների զարգացման հնարավորություններ:

Չորս տարի շարունակ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ԲԿՀ ուսանողներին և տաղանդավոր շրջանավարտներին ընձեռում է կարիերայի տեղական և միջազգային զարգացման հնարավորություններ` կազմակերպելով և անցկացնելով ամառային պրակտիկայի և ապագա ղեկավարների պատրաստման ծրագրեր: Մինչ օրս, 42 ուսանող և 9 շրջանավարտ մասնակցել են այդ ծրագրերին, ինչը թե տեղական և թե միջազգային բանկային փորձի ձեռքբերման, կարիերայի վաղ կողմնորոշման, ինչպես նաև ապագա աշխատանքի ամրագրման հուսալի հնարավորություն է ընձեռում: Ծրագրերը հաջողությամբ ավարտելուց հետո 15 պրակտիկանտներ աշխատանքի են ընդունվել և 9 ղեկավար պաշտոններ վստահվել են ղեկավարների պատրաստման ծրագրի շրջանավարտների, որոնք իրենց փորձառությունը ձեռք են բերել Միացյալ Թագավորության, Չինաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Եվրոպայի Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերում:

Հայաստանում բանկի նախաձեռնությունները ներառում են նաև տեղական համալսարանների հետ կապերի զարգացումը: Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը պարբերաբար մասնակցում է ԲԿՀ կարիերայի կենտրոնների հետ խորհրդակցությունների` նպատակ ունենալով նպաստել Հայաստանում երիտասարդ տաղանդների և աշխատաշուկայի զարգացմանը: Վերջերս Մարդկային Ռեսուրսների բաժնի ղեկավարը ներկայացրել է Էյչ-Էս-Բի-Սի-ի մոտեցումները «Ուսանողների և շրջանավարտների կարիերայի խնդիրները արդի աշխատաշուկայի համատեքստում» թեմայի շուրջ, Երևանի Պետական Համալսարանում` ԲԿՀ կարիերայի կենտրոնների, կրթության, կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանրապետական սեմինար-քննարկմանը:

«Մեր աշխատակիցները մեր բիզնես հաջողության գրավականն են և մենք մշտապես զգալի ներդրումներ ենք կատարում նրանց մասնագիտական զարգացման և կարիերայի աճի ուղղությամբ, ինչպես Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանում, այնպես էլ ամբողջ Խմբում: 2009 թվականից մինչ օրս, ավելի քան 50 մլն. ՀՀ դրամ ենք ներդրել աշխատակիցների շուրջ 80%-ի վերապատրաստման և զարգացման ծրագրերում: Նշեմ նաև, որ իմ գործընկերներից վեցը ներկայումս ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ այլ բանկերում, որոնք վերադառնալով` Հայաստանյան շուկա կբերեն իրենց միջազգային փորձը և մոտեցումները: Էյչ-Էս-Բի-Սի-ում մենք խրախուսում ենք ոչ միայն փորձառության այլ նաև մարդկային ռեսուրսների բազմազանությունը. ներկայումս ունենք աշխատակիցներ Հայաստանի 8 մարզերից և 3 այլ երկրներից», ասում է Մարդկային Ռեսուրսների բաժնի ղեկավար Էլվինա Աղաջանյանը:

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի 88 երկրներում և տարածաշրջաններում գործող 8,000 գրասենյակներում աշխատում է 335 հազարանոց բազմազգ աշխատուժ: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն ունի 360 տարբեր մասնագիտությունների, կրթության և փորձառության տեր աշխատակիցներ, որոնց միջին տարիքը 30-ն է` 40 և 60 տոկոս տղամարդ - կին հարաբերակցությամբ, բացարձակ մեծամասնությամբ եռալեզու և ընդհանուր առմամբ 8 այլ լեզուների իմացությամբ:

Աղբյուրը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկը Հայաստանի մամլո ծառայություն:

 

   Հետ


Փնտրել
  • Վարկային հաշվիչ
  • Վարկունակություն
  • Արտարժույթի փոխակերպիչ
Հաշվիչներ
ՀՀ ԿԲ փոխարժեք
$ USD 364.48 -0.92
£ GBP 560.75 -1.93
EUR 469.45 0.53
ք RUB 11.92 0.01
06-09-2010
Արտարժույթի շուկա NEW
 USD  EUR  RUB
Բանկ Առք Վաճ.
361.5 365.5
361 366
362 366
363.5 366
361 365
361.5 365.5
>>>>>                07.09.2010 / 15:30
 
 
ՀՀ ԿԲ տոկոսադրույքներ
Բանկային տոկոսադրույք 13.00 -
Ռեպո 7.25 0.25
Լոմբ. ռեպո 12.25 0.25
Ներգրավված միջոցներ 4.25 0.25
11-05-2010
Միջազգային ինդիկատորներ
Dow 10009.73 -140.92
NASDAQ 2119.97 -33.66
S&P 500 1048.92 -15.67
NIKKEI 9149.26 158.2
Hang Seng 20737.22 139.87
FTSE 100 5201.56 - -
DAX 5912.41 -38.76
Fed.funds rate,% 0.25 - -
ECB ref. rate,% 1 - -
BoE repo rate,% 0.5 - -
BoJ disc. rate,% 0.1 - -
LIBOR,% 6m USD 0.71 - -
EURIBOR, % 6M 1.14 -0.002
Նավթ, $/բրլ. 74.7 -0.47
Ոսկի, $/ունց. 1239.2 1.5
30-08-2010
Copyright © BANKER MEDIA LLC || 2010. All rights reserved.
 
Designed and developed by Smart Systems LLC