close
Մուտք
Ծածկագիր
Գրանցվել
Նկարագիր
Մոռացել եք ծածկագիրը
 
30.07.2010
Հրատարակիչները` այժմ արդեն վիրտուալ աշխարհում...

Հրատարակիչները` այժմ արդեն վիրտուալ աշխարհում

Ինտերնետ տեխնոլոգիաների զարգացումը դեռևս չի նշանակում ավանդական զանգվածային լրատվամիջոցների անխուսափելի վախճան. սա է ապացուցում մի շարք խոշորագույն հրատարակչատների փորձը: Նրանք վերակազմավորել են իրենց բիզնես մոդելները, և հիմնական շահույթն այժմ նրանք ստանում են ոչ թե տպագիր թերթերից և ամսագրերից, այլ ցանցային գովազդից և կոնտենտի համար ընթերցողների վճարումներից:

Ինչպես երևում է բրիտանական Pearson խմբի (տնօրինում է Financial Times պարբերականը և Economist ամսագիրը) և New York Times Company-ի (NYT, հրատարակում է համանուն թերթը) վերջին հաշվետվություններից, ինտերնետում այս հրատարակությունների եկամուտները վերջին երկու տարվա ընթացքում զգալիորեն աճել են: Եթե NYT-ի եկամուտների ընդհանուր աճն ընթացիկ տարվա II եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 1,2%-ով (մինչև $586 մլն), ապա ինտերնետային գովազդից ստացված եկամուտներն աճել են միանգամից 20,5%-ով ($ 94,3 մլն): Այդպիսով` ցանցում թերթը վաստակում է հասույթի 16%-ը, և դա նրա գործառնական շահույթի հիմնական աղբյուրն է, ինչն էլ 2010թ. II եռամսյակում ավելացել է 40%-ով:

The Financial Times Group-ը` շնորհիվ իր թվային ծառայությունների (առաջին հերթին` կայքի վճարովի գրանցման), 2010թ. I կիսամյակում ստացել է իր հասույթի 36%-ը: Financial Times-ի և Economist-ի նյութերի մեծ մասը ցանցում վճարովի մատչում է պահանջում: Մինչդեռ ավանդական գովազդի օգնությամբ FT Group-ը II եռամսյակում վաստակել է հասույթի միայն 45%-ը:
Թերթերի և ամսագրերի տպագիր տարբերականներում գովազդը մշտապես հրատարակչատներին մեծ եկամուտներ է բերել: Այդ պատճառով ճգնաժամի ընթացքում, երբ գովազդատուները կրճատեցին տպագիր լրատվամիջոցների բյուջեները, այդպիսի կախվածությունը նրանց ֆինանսական դրության վրա վատ անդրադարձավ: Մի շարք խոշոր հրատարակություններ հարկադրված եղան վաճառել բաժնետոմսերը, որի վերջին վառ ապացույցը դարձավ ֆրանսիական Le Monde-ը: Բրիտանական PricewaterhouseCoopers-ի (PwC) կանխատեսմամբ` միայն 2013թ. կարելի է «թղթե» մամուլի եկամուտների 0,6% աճ ակնկալել: Փաստորեն, մինչև 2013թ. հրատարակիչների` ավանդական գովազդից ստացվող եկամուտներն անկում կապրեն:

Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, նախորդ տարի ինտերնետի շնորհիվ (գովազդը և գրանցումը) ամերիկյան հրատարակիչները $902 մլն են վաստակել (PwC-ի գնահատմամբ), ինչը կազմում է նրանց ընդհանուր եկամուտների միայն 6%-ը: Ըստ Morgan Stanley-ի վերլուծաբանների` ճգնաժամի ընթացքում տպագիր գովազդի ընդհանուր անկման պայմաններում այն հրատարակիչներն են կարողացել բարելավել իրենց ֆինանսական ցուցանիշները, որոնք մի քանի տարի շարունակ ինտերնետային հստակ ռազմավարություն են իրականացնում և ավելին՝ ցանցում զգալի եկամուտներ են ստանում ոչ միայն գովազդատուներից, այլև «հնազանդ» ընթերցողներից, որոնք պատրաստ են վճարել կոնտենտի մատչման և լրացուցիչ ծառայությունների դիմաց:

Tert.am

 

   Հետ


Փնտրել
  • Վարկային հաշվիչ
  • Վարկունակություն
  • Արտարժույթի փոխակերպիչ
Հաշվիչներ
ՀՀ ԿԲ փոխարժեք
$ USD 364.17 0.32
£ GBP 560.79 -1.07
EUR 463.59 2.19
ք RUB 11.81 0.05
09-09-2010
Արտարժույթի շուկա NEW
 USD  EUR  RUB
Բանկ Առք Վաճ.
362 366
362 367
363 367
363.5 366
362 366
362 366
>>>>>                09.09.2010 / 17:00
 
 
ՀՀ ԿԲ տոկոսադրույքներ
Բանկային տոկոսադրույք 13.00 -
Ռեպո 7.25 0.25
Լոմբ. ռեպո 12.25 0.25
Ներգրավված միջոցներ 4.25 0.25
11-05-2010
Միջազգային ինդիկատորներ
Dow 10387.01 46.32
NASDAQ 2228.87 19.98
S&P 500 1098.87 7.03
NIKKEI 9024.6 -201.4
Hang Seng 21088.86 -312.93
FTSE 100 5429.74 21.92
DAX 6164.44 46.55
Fed.funds rate,% 0.25 - -
ECB ref. rate,% 1 - -
BoE repo rate,% 0.5 - -
BoJ disc. rate,% 0.1 - -
LIBOR,% 6m USD 0.71 - -
EURIBOR, % 6M 1.13 0.001
Նավթ, $/բրլ. 74.67 0.58
Ոսկի, $/ունց. 1257.5 -1.8
08-09-2010
Copyright © BANKER MEDIA LLC || 2010. All rights reserved.
 
Designed and developed by Smart Systems LLC