ԿԲ խորհրդի նիստում
Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 28-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ մասը, ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության կանոնադրության 22-րդ կետը, ՙՀՀ կենտրոնական բանկի մասին՚ ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը ինչպես նաև ապահովագրական ընկերությունների դիմումները, ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության անդամություն շնորհեց ՙՆԱԻՐԻ ԻՆՇՈւՐԱՆՍ՚ ապահովագրական ՍՊԸ-ին, ՙՍԻԼ ԻՆՇՈւՐԱՆՍ՚ ապահովագրական ՓԲԸ-ին, ՙԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ՚ ապահովագրական ՓԲԸ-ին, ՙՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ՚ ապահովագրական ՓԲԸ-ին, ՙԳարանտ Լիմենս՚ ապահովագրական ՓԲԸ-ին, ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ՓԲԸ-ին, ՙՌԵՍՈ՚ ապահովագրական ՓԲԸ-ին:
Խորհուրդը հաստատեց ՙՀայաստանի ավտոապահովագրողների բյուրո՚ իրավաբանական անձանց միության կողմից գանձվող անդամավճարների և անդամավճարները չվճարելու համար գանձվող տույժի չափերը:
Խորհուրդը որոշեց հայտարարել ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության աուդիտի նպատակով աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթ:
Աղբյուրը` ՀՀ ԿԲ մամլո ծառայություն:
|