close
Մուտք
Ծածկագիր
Գրանցվել
Նկարագիր
Մոռացել եք ծածկագիրը
 
03.06.2010
Հունիսի 15-ը` ՀՀ պետական դրոշի օր...

Հունիսի 15-ը` ՀՀ պետական դրոշի օր

Այս տարի "Մենք" ազգային արժեքների հիմնադրամը նախաձեռնեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշին նվիրված տոնակատարություն իրականացնել: Մենք ակնկալում ենք, որ հունիսի 15-ին նախանշված տոնակատարությունը կդառնա ամենամյա, քանզի կա հիմնավոր առիթ նոր տոն սահմանելու համար. նախª 2006թ-ի հունիսի 15-ին է ընդունվել ՀՀ պետական դրոշի մասին օրենքը, երկրորդª այսօրինակ համազգային, համապետական միջոցառումների անցկացումն այժմ անհրաժեշտություն է, քանզի բարձրացնում է համախմբվածության ոգին, նոր ուժ հաղորդում հայրենասիրական տրամադրություններին հասարակության շրջանում, թարմ հոսանք ապահովում ազգային գաղափարների տարածման համար: Առաջարկված ծրագիրն արժանացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությանն ու հեվանավորությանը: Ծրագրի շրջանակներում տպագրության է նախապատրաստվել և շուտով լույս կտեսնի ՙՄենք մեր մասին՚ ամսագիրը, որն ամբողջությամբ նվիրված է ՀՀ պետական դրոշին: Ամսագրում տեղ են գտել բազմաթիվ յուրօրինակ հրապարակումներ հայկական եռագույնի պատմության, ժամանակակից կիրառության, օրենսդրության վերաբերյալ:

Արդեն գործարկվել է www.yeraguyn.com կայքը, որն ամբողջությամբ նվիրված է հայկական եռագույնին:

Իսկ հունիսի 15-ը  հայոց պետական դրոշին նվիրված միջոցառումների առանցքային օրն է: Այդ օրը' երեկոյան ժամը 19.30-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի մեծ տոնական քայլերթ, որը կանցնի Նալբանդյան փողոցով, Սայաթ-Նովա պողոտայով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի  պողոտայով, ապա կրկին կվերադառնա Հանրապետության Հրապարակ: Տոնական քայլերթին մասնակցելու են հայտնի ու սիրված գործիչներ, համույթներ ու երգչախմբեր:

Կազմակերպիչները քաղաքացիների կողմից արդեն իսկ ստացել են տոնի նախաձեռնության վերաբերյալ ջերմ արձագանքներ, շնորհակալական խոսքեր, ինչը նշանակում է, որ մենք իրոք ունենք մեր ազգային արժեքների մեծարման ու վերստին գնահատման կարիքը:

   Հետ


Փնտրել
  • Վարկային հաշվիչ
  • Վարկունակություն
  • Արտարժույթի փոխակերպիչ
Հաշվիչներ
ՀՀ ԿԲ փոխարժեք
$ USD 363.50 -0.98
£ GBP 558.55 -2.2
EUR 463.97 -5.48
ք RUB 11.81 -0.11
07-09-2010
Արտարժույթի շուկա NEW
 USD  EUR  RUB
Բանկ Առք Վաճ.
361.5 365.5
361 366
362 366
363.5 366
361 365
361.5 365.5
>>>>>                07.09.2010 / 15:30
 
 
ՀՀ ԿԲ տոկոսադրույքներ
Բանկային տոկոսադրույք 13.00 -
Ռեպո 7.25 0.25
Լոմբ. ռեպո 12.25 0.25
Ներգրավված միջոցներ 4.25 0.25
11-05-2010
Միջազգային ինդիկատորներ
Dow 10009.73 -140.92
NASDAQ 2119.97 -33.66
S&P 500 1048.92 -15.67
NIKKEI 9149.26 158.2
Hang Seng 20737.22 139.87
FTSE 100 5201.56 - -
DAX 5912.41 -38.76
Fed.funds rate,% 0.25 - -
ECB ref. rate,% 1 - -
BoE repo rate,% 0.5 - -
BoJ disc. rate,% 0.1 - -
LIBOR,% 6m USD 0.71 - -
EURIBOR, % 6M 1.14 -0.002
Նավթ, $/բրլ. 74.7 -0.47
Ոսկի, $/ունց. 1239.2 1.5
30-08-2010
Copyright © BANKER MEDIA LLC || 2010. All rights reserved.
 
Designed and developed by Smart Systems LLC