Հուլիսին, հունիսի հետ համեմատ, հայաստանում գրանցվել է 0.8 տոկոսի գնանկում
Հուլիսին, համեմատած հունիսի հետ, Հայաստանում գրանցվել է 0.8 տոկոսի գնանկում:
Հուլիսին պարենային ապրանքների գները նվազել են 1.5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0.4 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները աճել են 0.2 տոկոսով:
Հուլիսին, 2009թ. դեկտեմբերի հետ համեմատած, սպառողական գների ցուցանիշը կազմել է 103.7 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը` 104.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 102.6 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում`103.5 տոկոսով:
Հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 0.5 տոկոս, ինչը անցյալ տարվա նույն ժամանակահատավծի ցուցանիշից բարձր է 0.2 տոկոսային կետով;
Միևնույն ժամանակ հուլիսին, 2009թ. հուլիսի հետ համեմատած, սպառողական գների ցուցանիշը կազմել է 107.8 տոկոս: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների գները աճել են 8.9 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 7.4 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագները` 6.3 տոկոսով, իսկ հունվար-հուլիսին, համեմատած 2009թ. նույն ժամանակահատվածի հետ, 107.4; 105.6; 112.5 և 108.1 տոկոսով:
2010թ. հուլիսին համեմատած 2005թ-ի հետ, սպառողական գների ցուցանիշը կազմել է 130.4 տոկոս: Պարենային ապրանքների գների աճը կազմել է 27.7 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 23.8 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագները` 38.9 տոկոս:
Համաձայն վիճակագրական տվյալների` հուլիսին, հունիսի համեմատ, երկրի հետազոտվող քաղաքներում սպառողական գները նվազել են 1.4-0.2 տոկոսով, ընդ որում գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատում և Արտաշատում: Մայրաքաղաքում սպառողական գները կրճատվել են 0.8 տոկոսով: Համաձայն պետական բյուջեի` 2010թ. վերջին գնաճը կկազմի 4 տոկոս (±1,5%):
www.arka.am
|