Հայաստանը և Սերբիան կհամագործակցեն տնտեսության և գիտության ոլորտում
Հայաստանի կառավարությունը տվել է իր համաձայնությունը "Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին" համաձայնագիր կնքել Սերբիայի կառավարության հետ:
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հայտնել է, որ համաձայնագիրը կաջակցի փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, տնտեսական կապերի, գործարար ակտիվության մակարդակի բարձրացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն:
Կողմերը պայմանավորվում են ազգային օրենսդրության զարգացման, փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի ամրապնդման և դիվերսիֆիկացիայի, տնտեսվարող սուբյեկտների համագործակցության խթանման մասին:
Մասնավորապես, համագործակցությունը կիրականացվի ներդրումային քաղաքականության, զբոսաշրջության, գիտության, տեխնոլոգիաների, ինովացիաների, տրանսպորտի, տեղեկատվության, գյուղատնտեսության, էկոլոգիայի ոլորտներում:
www.arka.am
|