close
Մուտք
Ծածկագիր
Գրանցվել
Նկարագիր
Մոռացել եք ծածկագիրը
Արամ Փիրուզյան. "Լոնդոն-Երեւան" ԱԸ գործադիր տնօրեն Արամ Փիրուզյան. "Լոնդոն-Երեւան" ԱԸ գործադիր տնօրեն
"Մեր ընկերության կարգախոսն է` երաշխիք, որակ, հուսալիություն"

"Լոնդոն-Երեւան"ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արամ Փիրուզյանի բացառիկ հարցազրույցը Banker.am պորտալին:

- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ապահովագրական շուկան:

- Հայաստանում ապահովագրական շուկայի ծավալները` համեմատած ԱՊՀ այլ երկրների հետ, անհամեմատելի փոքր են: Դա ունի մի շարք պատճառներ: Պետք է նշել, որ մինչեւ վերջին տարիները Հայաստանում բավարար նշանակություն չի տրվել այս շուկայի զարգացմանը, սակայն այժմ կառավարության մոտեցումն ամբողջովին այլ է: Մյուս պատճառը, եթե հաշվի չառնենք Հայաստանում պարտադիր ապահովագրատեսակների բացակայության հանգամանքը, դա Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական ներկա իրավիճակն է, որը խոչընդոտում է երկրի ինտեգրմանն աշխարհի հետ:

- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում շուկայի զարգացման համար:

- Մոտ երեք տարի է ինչ Կենտրոնական Բանկը զբաղվում է ապահովագրական շուկայի զարգացման հարցերով եւ հանդիսանում է այս ոլորտը վերահսկող մարմինը: Պետք է նշել, որ Կենտրոնական Բանկի կողմից բավականաչափ բարեփոխումներ են իրականացվել. ինչպես գիտենք, նախատեսվում էր նույնիսկ ավտոմեքենաների սեփականատերերի պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներդրումը եւ, որքանով մեզ հայտնի է, դրան խոչընդոտեց ներկայիս ֆինանսական ճգնաժամը: Սակայն կարծում եմ, որ հաջորդ տարվանից բարեփոխումները նոր թափով կվերսկսեն:

- Ըստ Ձեզ ապահովագրության ո՞ր տեսակն է մեր պետության համար ավելի հեռանկարային:

- Ընդհանրապես բոլոր երկրներում զարգացում են ապրում ապահովագրության պարտադիր տեսակները, որպես կանոն դրանք են` տրանսպորտային միջոցների սեփականատերերի երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվությունը, գործատուների պատասխանատվության եւ բժշկական ապահովագրություններըը: Ուստի հեռանկարի տեսանկյունից` ի լրումն պարտադիր ապահովագրության նշված տեսակների, որպես առավել հեռանկարային կարելի է դիտարկել բեռների ապահովագրությունը: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեն ներմուծումն ու արտահանումը, հետեւաբար նշված տնտեսական գործառույթների հետ կապված ռիսկերի ապահովագրումը նույնպես կունենա հեռանկարային զարգացում:

- Ավելի շատ ապահովագրության ո՞ր տեսակի համար են դիմում Ձեր ընկերություն:

- Որպես կանոն մեզ դիմում են առևտրային գույքի, բնակելի տարածքների և տրանսպորտային միջոցների ապահովագրման համար: Որոշակի պահանջարկ կա նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց պատասխանատվության ապահովագրման գործում:

Վերջին ժամանակներում մեծ պահանջարկ է առաջացել բժշկական և առողջության ապահովագրության մասով: Տարբեր գործատուներ փորձում են իրենց աշխատակիցներին տրամադրել լրացուցիչ արտոնություններ, դրանով իսկ Հայաստան ներմուծելով արտերկրում լայն տարածում ունեցող ապահովագրական մշակույթը:

- Ներկայիս ֆինանսական ճգնաժամն ի՞նչ ազդեցություն է թողել ՙԼոնդոն-Երեւան՚ ապահովագրական ընկերության վրա: Արդյոք կրճատվե՞լ են հաճախորդների թիվը կամ Ձեր կողմից առաջարկվող ծառայությունների տեսակները:

- Ճգնաժամը սպասվածից քիչ բացասական ազդեցություն թողեց Լոնդոն-Երեւան ապահովագրական ընկերության վրա: Պետք է նշել, որ Հայաստանում ապահովագրության ոլորտը սերտորեն կապված է բանկային համակարգի կողմից վարկավորման ակտիվության հետ եւ բանկերի վարկային պորտֆելների կրճատումը պետք է որ հանգեցներ ապահովագրության ծավալների համապատասխան նվազմանը: Ի ուրախություն մեր ընկերությանը այդ հանգամանքը ընկերության գործունեության ծավալների վրա մեծ շեղումների պատճառ չդարձավ: ումարային  առումով անցյալ տարվա համեմատ ապահովագրավճարները նվազեցին 10%-ով:

- 2003թ. սկսած հավաքագրած ապահովագրավճարների ցուցանիշով ընկերությունը գտնվում է ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների առաջին եռյակում: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում այս շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնել:

- Մեր ընկերության կարգախոսն է` երաշխիք, որակ, հուսալիություն: Մեր ամբողջ գործունեության ընթացքում մենք հավատարիմ ենք եղել այս կարգախոսին:

Ընկերությունը գրեթե արդեն տաս տարի գործում է Հայաստանի ապահովագրական շուկայում: Ընկերության հաճախորդներ են հանդիսանում արտադրության, ծառայությունների տարբեր ոլորտների ձեռնարկություններ, բանկեր, առևտրային կազմակերպություններ, սուպերմարկետների ցանցեր, որոնցից շատերն առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց գործունեության համապատասխան բնագավառներում: Մեր բոլոր հաճախորդները համոզված են, որ իրենց ռիսկերը պատշաճ կերպով վերաապահովագրված են բարձր հուսալիություն և միջազգային ճանաչում ունեցող վերաապահովագրողների մոտ:  Ընկերությունը տիրապետում է բարձրակարգ և փորձառու մասնագիտական անձնակազմի, որը երբեք բարեխիղճ հաճախորդին չի թողնի մեն մենակ այն անակնկալների հետ, որ երբեմն նրանց կարող են մատուցել հանգամանքները:

- Արդյոք պատրաստվու՞մ եք ընդլայնել Ձեր ծառայությունները:

- Ապահովագրության տեսակների առումով փոփոխություններ չենք նախատեսում:  Ծրագրում ենք զարգացնել ընկերության ինտերնետային կայքը, որպեսզի հնարավոր լինի ապահովագրություն իրականացնել առցանց: Իհարկե դրա հետ կապված մի շարք օրենսդրական խնդիրներ կան, քանի որ ապահովագրական վկայագիրը պայմանագիր է և այն մեր օրենսդրության համաձայն պահանջում է երկկողմանի վավերացում: Բազմաթիվ երկրներում այդ հարցին համապատասխան լուծումներ են տրված և ինտերնետով ապահովագրության ձեռք բերումից և վճարումից հետո այդ փուլը շրջանցվում է:

- Ո՞րն է պատճառը, որ մարզերում մասնաճյուղեր չունեք: Ըստ Ձեզ դրա  անհրաժեշտությունը կա՞:

- Մասնաճյուղերի բացումը պահանջում է բավականաչափ ներդրումներ: Շուկայի փոքր ծավալների իրավիճակում, հաշվի առնելով նաեւ ներկա ֆինանսական ճգնաժամը, նպատակահարմար չենք գտնում նման ռիսկային որոշումներ կայացնել: Այնուամենայնիվ, մեզ թվում է, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ մարզերում գոյություն ունի որոշակի շուկա: Վերջին ժամանակներում այնտեղ սկսել են ակտիվ գործունեություն ծավալել բանկերը, ինչն ազդակ է այդ շրջաններում ապահովագրության զարգացման հեռանկարներին:

- Ձեր գործունեության հետ կապված որեւէ անեկդոտ կամ զվարճալի պատմություն կպատմե՞ք:

- Տարիներ առաջ, երբ ընկերությունը նոր էր գործունեություն ծավալել շատ հաճախ ընկերության գրասենյակ զանգեր էին հնչում և զանգողները հարցնում էին Լոնդոնի չվերթների օրերը, ժամերը ինչպես նաև տոմսերի արժեքները: Ընկերության երիտասարդ անձնակազմը շատ զվարճանում էր այդ դեպքերում: Ժամանակի ընթացքում, ընկերության ճանաչելիության բարձրացմանը զուգահեռ, նման զանգերը գրեթե բացակայում են:



Փնտրել
  • Վարկային հաշվիչ
  • Վարկունակություն
  • Արտարժույթի փոխակերպիչ
Հաշվիչներ
ՀՀ ԿԲ փոխարժեք
$ USD 370.16 -0.25
£ GBP 578.34 -1.13
EUR 482.95 -1.29
ք RUB 12.24 -0.04
30-07-2010
Արտարժույթի շուկա NEW
 USD  EUR  RUB
Բանկ Առք Վաճ.
366 371
367 372
368 372
368.5 371.5
367 371
367 372
>>>>>                30.07.2010 / 17:00
 
 
ՀՀ ԿԲ տոկոսադրույքներ
Բանկային տոկոսադրույք 13.00 -
Ռեպո 7.25 0.25
Լոմբ. ռեպո 12.25 0.25
Ներգրավված միջոցներ 4.25 0.25
11-05-2010
Միջազգային ինդիկատորներ
Dow 10525.43 100.81
NASDAQ 2296.43 26.96
S&P 500 1115.01 12.35
NIKKEI 9503.66 72.7
Hang Seng 20839.91 24.58
FTSE 100 5351.12 38.5
DAX 6194.21 27.87
Fed.funds rate,% 0.25 - -
ECB ref. rate,% 1 - -
BoE repo rate,% 0.5 - -
BoJ disc. rate,% 0.1 - -
LIBOR,% 6m USD 0.71 - -
EURIBOR, % 6M 1.14 0.004
Նավթ, $/բրլ. 78.98 - -
Ոսկի, $/ունց. 1187 -0.8
26-07-2010
Copyright © BANKER MEDIA LLC || 2010. All rights reserved.
 
Designed and developed by Smart Systems LLC