«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ

hsbcbankHSBC-ն աշխարհի ամենամեծ բանկային և ֆինանսական ծառայություններ տրամադրող կազմակերպություններից է: Մենք սպասարկում ենք մոտ 48 միլիոն հաճախորդի մեր չորս միջազգային բիզնես ուղղություններով. բանկային մանրածախ ծառայություններ և հարստության կառավարում, առևտրավարկային ծառայություններ, Ֆինանսական շուկաներ և Private Banking: Մենք գործում ենք 72 երկրում և տարածաշրջանում` Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում:
Ունենալով ավելի քան 6100 գրասենյակ ամբողջ աշխարհում մեր նպատակն է գործել այնտեղ, որտեղ կա աճի ներուժ, հաճախորդների և գործարարների առջև բացել նոր հնարավորություններ, տնտեսության համար ստեղծել զարգացման նախապայմաններ, առավելագույնս նպաստելով, որպեսզի մարդիկ իրագործեն իրենց հույսերը և նպատակները:

HSBC Holdings plc-ի բաժնետոմսերը, որոնք գրանցված են Լոնդոնի, Հոնկոնգի, Նյու Յորքի, Փարիզի և Բերմուդների ֆոնդային բորսաներում, տնօրինում են մոտ 213000 բաժնետերեր 131 երկրում և տարածաշրջանում:
Բանկը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն «Midland Armenia Bank» ԲԸ անվանումով: 1996 թ -ին, իսկ 1999 թ -ին վերանվանվել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ: Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Group-ին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին:

HSBC Հայաստանը երկրի առաջատար բանկերից մեկն է: Երևան քաղաքում ունենալով 10 գրասենյակ և մոտ 383 աշխատակից` մենք սպասարկում ենք շուրջ 36,000 հաճախորդների մեր երեք գլոբալ ուղղություններով` Բանկային մանրածախ ծառայություններ և հարստության կառավարում, Առևտրային բանկային ծառայություններ և Գլոբալ բանկային ծառայություններ և շուկաներ:
2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 306,609,112,000 դրամ: Բանկը հանդիսանում է Հայաստանի արտարժույթի շուկայի առաջատարներից մեկը:


Գլխավոր գրասենյակ
ք.Երևան 0009,
Տերյան փողոց 66
Շաբաթական 6 օր` երկուշաբթիից շաբաթ
Աշխատանքային ժամեր`
Երկուշաբթի – Ուրբաթ` 9:30 – 17:00
Շաբաթ` 10:00 – 14:00
Հեռ: +374 (60) 655 000
Ֆաքս: +374 (60) 655 501
www.hsbc.am
hsbc.armenia@hsbc.com


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ


ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

© 2007-2017 «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ: Էլ. հասցեներ՝ info@banker.am, info@menq.org: Հեռ.՝ +374 93 999 390: