«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

vtbbankՀայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա և դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը: Հայխնայբանկի պատմությունը սկսվում է XX դարի սկզբից: Հայխնայբանկը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին, այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում հիմնադրվեցին և գործեցին առաջին պետական խնայողական դրամարկղերը: 70 տարի անց, 1993թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի` Հայխնայբանկի:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հանդես է գալիս որպես ViSA International միջազգային վճարահաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ, ԱրՔԱ լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ: 2013 թ. սեպտեմբերին ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ նաև MasterCard միջազգային վճարային համակարգին որպես Issuer և Acquirer միաժամանակ:
2009թ. օգոստոսին Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը բանկին շնորհել է ВВ «Կայուն» վարկանիշ /ՀՀ վարկանիշին համապատասխան/:
Մասնաճյուղերի ամենալայն ու խոշոր ցանցը Հայաստանի տարածքում հնարավորություն է տալիս «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդներին իրենց բնակության վայրում օգտվել բանկի բազմաբնույթ ծառայություններից` տարաբնույթ ավանդների ընդունում և վարկերի տրամադրում, միջազգային փոխանցումների իրականացում, կոմունալ ծառայությունների վարձավճարների ընդունում:
2015 թ. մարտի 31 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 29,861,495 հազ. դրամ, ակտիվները 328,507,883 հազ. դրամ, պարտավորությունները՝ 298,646,387 հազ. դրամ:


Մեր հասցեն`
ՀՀ, ք. Երևան 0010, Նալբանդյան փ, 46.
Վեբ կայք` www.vtb.am
Միասնական տեղեկատվական ծառայության հեռախոսահամար` +(374 8000) 87-87
Ֆաքս` +(37410) 56-55-78
Էլ. հասցե` headoffice@vtb.am


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ


ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

© 2007-2017 «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ: Էլ. հասցեներ՝ info@banker.am, info@menq.org: Հեռ.՝ +374 93 999 390: