«ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ» ՍՊԸ

prometeybank«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ հանդիսանում է առաջին գրանցված առևտրային բանկը ՀՀ-ում, որը դիմակայելով բանկային օրենսդրական դաշտի բազմաթիվ խստացումներին, պահպանելով օրենքների և նորմատիվ ակտերի պահանջները, առ այսօր հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը` տարիների ընթացքում իր կայուն դիրքը գրավելով ՀՀ բանկային համակարգում: Բանկն իր արդյունավետ և հետևողական քաղաքականության շնորհիվ, ապահովում է հաճախորդներին միջազգային չափանիշներին համապատասխան բանկային ծառայությունների տրամադրում, կիրառելով գործող անհրաժեշտ բանկային տեխնոլոգիաները և օգտագործելով կուտակված զգալի փորձը:

Բանկի աշխատակիցների բարձր մասնագիտացումը, ֆինանսական շուկաների լավ իմացությունը և հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցումը, հնարավորություն են տալիս հաճախորդներին ապահովել բիզնեսի զարգացման բարենպաստ պայմաններ` ապահովելով նրանց համար հաջողության և կայունության մթնոլորտ:

ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

«Պրոմեթեյ Սիթի» ՍՊԸ – գործունեության ոլորտը` հյուրանոցային բիզնես, գործունեության տարածաշրջանը` ՌԴ դաշնություն, փայամասնակցության չափը` 49,975%:
«Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ԲԲԸ – գործունեության ոլորտը` գազատարերի և նավթամուղերի շինարարություն, գործունեության տարածաշրջանը` ՌԴ դաշնություն, փայամասնակցության չափը` 46,125%:
Վազգեն Սիմոնի Գևորգյան – ՌԴ քաղաքացի, փայամասնակցության չափը` 3,9%:
Նշում – Բանկի գործունեության վերջնական վերահսկող է հանդիսանում Վազգեն Սիմոնի Գևորգյանը (ՌԴ քաղաքացի, գործարար), ով փոխկապակցված է Բանկի մյուս փայատերերի հետ և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է Բանկի անուղղակի նշանակալից մասնակից:


Գլխամասային գրասենյակ

Հասցե Հանրապետության 44/2
Հեռ. (+374 10) 56 20 36 
         +(37410) 52 17 05
Ֆաքս՝ +(37410) 54 57 19
Էլեկտրոնային փոստ՝
info@prometeybank.am
Աշխ.ժամերը 09.30-17.00


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ


ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

© 2007-2017 «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ: Էլ. հասցեներ՝ info@banker.am, info@menq.org: Հեռ.՝ +374 93 999 390: