ԼՐԱՀՈՍ
GMT+5 07:05

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

hayeconombankՀանդիսանալով ունիվերսալ ֆինանսավարկային կառույց` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ընդգրկուն փաթեթ: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ (նախկին ԽՍՀՄ «Բնակսոցբանկ») Հայաստանի Հանրապետության պետական Բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական Բանկի և գրանցվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում 1991թ. օգոստոսի 26-ին (գրանցման թիվ 1):
1997 թվականին Բանկի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը ենթարկվեց արմատական փոփոխության, ինչը կապված էր ռազմավարական ներդրողի ներգրավման հետ` ի դեմս «Սիլ Կոնցեռնի» հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Բանկը լուծեց կապիտալիզացիայի խնդիրը` մեկ տարվա ընթացքում հնգապատկելով կանոնադրական կապիտալը:
Բանկը, գիտակցելով իր հաճախորդներին որակյալ, արդիական և հարմարավետ ծառայությունների մատուցելու կարևորությունը, ՀՀ Բանկերից առաջինը կանոնակարգեց իննովացիոն գործընթացները: Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է նաև էլեկտրոնային ձևաչափով բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում): Հանդիասանալով երկրի ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ, Բանկը սպասարկում է քարտային շուկայի զգալի հատվածը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, առաջնորդվելով հաճախորդներին միջազգային չափորոշիչներին համապատասխան բանկային ծառայություններ մատուցելու և բարձրորակ սպասարկում ապահովելու քաղաքականությամբ այսօր ունի լայն մասնաճյուղային ցանց, որը բաղկացած է 40 մասնաճյուղից, որոնցից 19-ը գտնվում են Երևանում, 20-ը՝ ՀՀ մարզերում, 1-ը՝ ԼՂՀ-ում իսկ Բանկի ակտիվ գործող հաճախորդների թիվը 30.09.2015թ. դրությամբ կազմում է մոտ 132.8 հազար իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում է մայրաքաղաքում: 30.09.2015թ. դրությամբ Բանկն ունի 1,423 բաժնետեր (ոչ ռեզիդենտ՝ 20 բաժնետեր` 32.4%, որոնցից ամենախոշորն է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը` 20%): 30.09.2015թ. դրությամբ Բանկի աշխատակիցների թիվը` 914 մարդ է: 30.09.2015թ. դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմել են 99,522.0 մլն. ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 10,904.3 մլն. ՀՀ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները` 88,617.7 մլն. ՀՀ դրամ: 30.09.2015թ. դրությամբ բանկը ձևավորել է 199.95 մլն. ՀՀ դրամի շահույթ:


Գլխավոր գրասենյակ

Հասցե  0002, ք. Երևան, Ամիրյան փ. 23/1
Հեռախոս  +374 10 510-910, 8686
Ֆաքս        +374 10 538-904


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ


ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

© 2007-2017 «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ: Էլ. հասցեներ՝ info@banker.am, info@menq.org: Հեռ.՝ +374 93 999 390: