ԼՐԱՀՈՍ
GMT+5 07:11

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ

haybiznesbank«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» հիմնադրվել է բանկի հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ` 1994 թվականի դեկտեմբերի 14-ի հիմնադիր համաձայնագրի համաձայն, որով բանկը հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված “Հայինվեստբանկ” փայատիրական բանկի իրավահաջորդ:Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 40 լիցենզիա` տրված 10.12.1991թ.:
2006 թվականին “Հայինվեստբանկի” բաժնետոմսերի 35%-նոց փաթեթներ ձեռք բերեցին ուկրաինական “Ուկրպրոմբանկը” եւ ուկրաինական ”Ալֆա-Գարանտ” ապահովագրական ընկերությունը: Նույն թվականին Բանկի 30 % բաժնետոմսերի սեփականատերը դարձավ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ”Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը: 10.08.2010թ-ին ”Ալֆա-Գարանտ” ապահովագրական ընկերությունը վաճառեց իր բաժնետոմսերը, և Բանկի բաժնետերեր մնացին “Ուկրպրոմբանկը” և Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը: 2011 թվականի հուլիսի 19-ին բաժնետոմսերի 100% բաժնետեր դարձավ ”Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը:
2006թ. օգոստոսի 10-ին “Հայինվեստբանկ”-ի բաժնետերերի արտահերթ ժողովում միաձայն որոշվեց բանկը վերանվանել “Հայբիզնեսբանկի”:
19.07.2011թ. դրությամբ “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ի բաժնետերերն հանդիսանում է ”Քրիսթի Մենեջմենթ” ընկերությունը 100%:Բանկը հանդիսանում է SWIFT, Anelik, Быстрая Почта, Money Gram, Intelexpress, , Ria Money Transfer, Unistream և Coinstar միջազգային փոխանցման համակարգերի, ինչպես նաև ԱրՔա, MasterCard եւ Visa International վճարային համակարգերի անդամ:Բանկն ունի 31 մասնաճյուղ, որից 12-ը` Երեւանում, 12-ը` ՀՀ մարզերում և 7-ը` ԼՂՀ-ում:
2015 թ. մարտի 31 դրությամբ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 27,831,998 հազ. դրամ, ակտիվները՝ 279,718,145 հազ. դրամ, պարտավորությունները՝ 251,886,147 հազ. դրամ:


ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հասցե:0010, ՀՀ , ք . Երևան , Նալբանդյան 48
Հեռախոս: +37410 59 20 20, +37460 37 25 00
Ֆաքս: +37410 59 20 64
Տելեքս:  243134 IBANK.AM
SWIFT:  ARMNAM22
Էլ.հասցե: info@armbusinessbank.am
ՀՀ ԿԲ թղթակցային հաշիվ 103002101154; Կոդ 11500

ՀՎՀՀ 01500362


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ


ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

© 2007-2017 «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ: Էլ. հասցեներ՝ info@banker.am, info@menq.org: Հեռ.՝ +374 93 999 390: