«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ

inecobank“ԻՆԵԿՈԲԱՆԿ” ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին (ՀՀ ԿԲ Բանկային արտոնագիր№ 68):
ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Մեր ղեկավարներն ու աշխատակիցներն առաջնորդվում են հասարակության նկատմամբ սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ և իրենց գործունեությամբ մեր հանրապետությունում աղքատության կրճատման գործում իրենց նպաստը ունենալու ցանկությամբ: Դրա վկայությունն է այն փաստը, որ Բանկն ակտիվորեն մասնակցում է օտարերկրյա բանկերի և միջազգային կազմակերպությունների առաջարկած փոքր և միջին, ինչպես նաև` միկրո ձեռնարկությունների վարկավորման բազմաթիվ նպատակային ծրագրերի` նպաստելով տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այդ, առաջիկա տարիներին Բանկը նախատեսում է մեծացնել այդ ոլորտում տեղաբաշխվող միջոցների ծավալը` Բանկի վարկային պորտֆելում:
Երկրում սոցիալական վիճակի բարելավմանն աջակցելու մեր պատրաստակամությունը դրսևորվում է նաև բազմաթիվ ապրանքների ապառիկ գնման համար առավելագույն նպաստավոր պայմանների ապահովմամբ, ինչպես նաև այդ ծառայության շարունակական զարգացմամբ և սպասարկման որակի բարելավմամբ:
Բանկն ունի 16 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն:
Մասնաճյուղերից 8-ը գտնվում են մարզերում` Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, իսկ մյուս 8-ը` Երևանում` Կենտրոնական գործառնական գրասենյակ, Աբովյան 18, Արաբկիր, Մալաթիա, Նոր Նորք, Շենգավիթ, Տիգրան Մեծ և Կորյուն:


Ինեկոբանկը ձեռք է բերել ՊրոԿրեդիտ Բանկի 100% բաժնետոմսերը
10.12.2015

“Ինեկոբանկ” ՓԲԸ, “ՊրոԿրեդիտԲանկ” ՓԲԸ, ՎԶԵԲ (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (EBRD)) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարվեց “Ինեկոբանկ” ՓԲԸ կողմից ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ի՝ Պրոկրեդիտ միջազգային Հոլդինգին (“ProCredit Holding AG & Co. KGa A”) պատկանող բաժնետոմսերի 100%-ի ձեռք բերման պայմանագրի ստորագրման մասին:
Գործարքի ֆինանսավորումն իրականացվում է ՎԶԵԲ կապիտալ ներդրման և Ինեկոբանկի երկու խոշոր բաժնետերերի կապիտալ համալրումների, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ) ներգրավված վարկային միջոցների հաշվին։

ՎԶԵԲ-ն իրականացնում է 9,8 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով Ինեկոբանկ ՓԲԸ բաժնետոմսերի 22.7%-ը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցները կազմում են 20 մլն ԱՄՆ դոլար։


Գլխամասային գրասենյակ

հասցեն`   ք. Երեւան, Թումանյան փ. 17
Հեռ.` (374 10 ) 510-510
Ֆաքս` (374 10) 510-573
Փոստային ինդեքս` 0001
ՀՎՀՀ` 02518512
Հ/Հ `103002102053 ՀՀ ԿԲ
Աշխատանքային ժամերը` Երկուշաբթի-ՈՒրբաթ` 9:05-17:00
Շաբաթ` 10:00-15:00
Էլ. փոստ`inecobank@inecobank.am
Կայք՝ https://www.inecobank.am


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ


ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

© 2007-2017 «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ: Էլ. հասցեներ՝ info@banker.am, info@menq.org: Հեռ.՝ +374 93 999 390: