ԼՐԱՀՈՍ
GMT+5 07:13

«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ» ՓԲԸ

bibliosbanklogoԲիբլոս Բանկը հիմնադրվել է 1950թ.-ին Լիբանանի Ժբեյլ (Բիբլոս) քաղաքում. այն առաջնային դիրք զբաղեցնող ֆինանսական հաստատություն է՝ մասնագիտացված տեղական և որոշ արտասահմանյան շուկաներում: Մոտ վեց տասնամյակների շարունակական աճից հետո այժմ Բիբլոս Բանկը Լիբանանում ունի լայն մասնաճուղային ցանց՝ բաղկացած 78 մասնաճյուղերից: Բիբլոս Բանկ Խումբը նաև ընդլայնել է այլ երկրներում իր ներկայությունը, հիմնելով բանկեր որոշ արտասահմանյան երկրներում, մասնավորապես` Բելգիայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Կիպրոսում, Սուդանում, Սիրիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Իրաքում, Հայաստանում, Նիգերիայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲ ընկերությունը հիմնվել է 2007թ.-ին՝ Բիբլոս Բանկի կողմից Հայաստանում գործող ԻԹԲ Միջազգային Առևտրային Բանկի բաժնետոմսերի 100% ձեռք բերման արդյունքում: 2008թ.-ին Հայաստանյան Բիբլոս Բանկի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը (ԶՎԵԲ) եվ ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել մասնակցություն հետևյալ կերպ. ԶՎԵԲ – 25% բաժնետոմս, ՕՄԶՀ – 10%:

Հեռ.: (+374 10) 53 03 62
Էլ-փոստ`  infoarm@byblosbank.com
Կայք՝ http://www.byblosbankarmenia.am/hy/


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ


ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

© 2007-2017 «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ: Էլ. հասցեներ՝ info@banker.am, info@menq.org: Հեռ.՝ +374 93 999 390: