ԼՐԱՀՈՍ
GMT+5 13:09

«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ

arcaxbanklogo


«Արցախբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերից միակն է, որը բացի ՀՀ-ից գործունեություն է ծավալում նաև ԼՂՀ ողջ տարածքում` իր առաքելությունը համարելով աջակցությունը սոցիալական և տնտեսական արդյունավետ ծրագրերի իրականացմանը, փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:
«Արցախբանկ»-ը ունիվերսալ բանկ է: ԼՂՀ-ում այն իրականացնում է նաև ԼՂՀ պետական բյուջեի, ԼՂՀ կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկում:
Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր եւ «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի եւ SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ:
Հանդիսանալով հուսալի գործընկեր` Բանկն իր հաճախորդներին է առաջարկում է ANELIK, MoneyGram, Unistream, միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնց շնորհիվ հնարավոր է արագ և ապահով, առանց հաշվի բացման ստանալ և ուղարկել գումարներ աշխարհի ցանկացած երկիր:
«Արցախբանկ»-ը, վերջին տարիներին լայնորեն համագործակցելով «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «Բնակարաններ երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի, Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, իրականացնում է նպատակային ծրագրեր, որոնց շրջանակներում անհատներին տրամադրվում են հիփոթեքային վարկեր մատչելի պայմաններով` բնակարանների ձեռքբերման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով:
Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 02.03.2015թ. գրանցված «Արցախբանկ» ՓԲԸ կանոնադրության` Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 11 061 150 000 (տասնմեկ միլիարդ վաթսունմեկ միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Բանկի սպասարկման ցանցը ներառում է  22 մասնաճյուղ, որոնցից 15-ը գործում են Լեռնային Ղարաբաղում, 7-ը` Երևանում: Առ 01.04.2015թ. Բանկը սպասարկում է 58 473 հաճախորդ, որոնցից 56 235-ը ֆիզիկական անձինք են:Բանկի աշխատակիցների թիվը առ 01.10.2015թ.` 531:


Կենտրոնական գրասենյակ

Հեռ.` +374 60 747769, 747779
Ֆաքս` +374 60 747739

ՀՀ, Երևան 0028, Կիևյան 3
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ  Երկուշաբթի – Ուրբաթ` 09:00 – 18:00
Շաբաթ – Կիրակի` ոչ աշխատանքային օր
էլ. փոստ՝ info@artsakhbank.am
Կայք՝ http://www.artsakhbank.com/


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ


ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

© 2007-2017 «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ: Էլ. հասցեներ՝ info@banker.am, info@menq.org: Հեռ.՝ +374 93 999 390: