ԼՐԱՀՈՍ
GMT+5 13:08

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

acbabanklogo
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ խոշորագույն բանկերից է: Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, ապառիկ, ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ, ջեռուցման վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard, American Express և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում, կոմունալ վճարումների իրականացում, հաշիվների կառավարում ACBA On-Line և ACBA Mobile  համակարգերի միջոցով, ինչպես նաև իրականացնում է ռեեստրի վարում և արժեթղթերի պահառություն:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային համակարգի, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ և տեղական ArCa քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ, American Express քարտերով վճարումներ իրականացնող բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
Բանկն ունի 59 մասնաճյուղ (ներառյալ Բանկի Կենտրոնական գրասենյակը), որոնցից 16-ը՝ Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև ավելի քան 200 բանկոմատ:
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Բանկն առաջարկում է ACBA Ticket բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս նախօրոք հերթագրվել և գալով Բանկ՝ սպասարկվել հերթագրված ժամին: Հավելվածի նպատակն է հերթի նախօրոք ամրագրման միջոցով Ձեր ժամանակի տնտեսումը, որի արդյունքում այլևս կարիք չի լինի Բանկի սպասարկման սրահներում սպասել մինչև հերթի հասնել:
Բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00:
Բանկի սպասասրահներն աշխատում են ժամը 9:30-ից մինչև 16:30-ը:
Բանկի բոլոր մասնաճյուղերում գործում են կանխիկի ընդունման տերմինալներ:


Գլխամասային գրասենյակ Արամի փող. 82-84
Հեռ.: (+374 10) 31 88 88
Ֆաքս: (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ: acba@acba.am
Web-site: https://www.acba.am


ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ


ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

© 2007-2017 «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ: Էլ. հասցեներ՝ info@banker.am, info@menq.org: Հեռ.՝ +374 93 999 390: